Հանրահայտ դերասան Նիկոլայ Կարաչենցևը վթարի է ենթարկվել

12:59, Փտր 28, 2017


Դերասան Նիկոլայ Կարաչենցևը վթարի է ենթարկվել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ռուս դերասանը հոսպիտալացվել է ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։ 

Նա ուղեղի ցնցում է ստացել։ Կարաչենցևի որդին՝ Անդրեյ Կարաչենցևը հաստատել է, որ իր հայրը վթարի է ենթարկվել։
Դերասանն այժմ գտնվում է Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկում։
Միջադեպը տեղի է ունեցել մոտ 19:30-ի սահմաններում, երբ իրար են բախվել  «Տոյոտա» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որի ուղևորն է եղել Կարաչենցևը, և բեռնատար «ԳԱԶել»-ը։
Դերասանի մասնակցությամբ ՃՏՊ-ն տեղի է ունեցել ուղիղ 12 տարի անց այն վթարից հետո, որի պատճառով Կարաչենցևը շատ ծանր գլխուղեղային վնասվածք էր ստացել և համարյա մեկ ամիս կոմայի մեջ եղել։ Պատահարից հետո կնոջ օգնությամբ նա նորից սկսել էր քայլել և խոսել։
Նիկոլայ Կարաչենցևը խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի հանրահայտ դերասան է, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Նա խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են  «12 աթոռը», «Գանձերի կղզին» և այլն։

Դիտվել է՝ 44 անգամ

Առնչվող թեմաներ