Աշխարհի ամենա-ամենաները…25 հետաքրքիր փաստ

21:53, Փտր 24, 2017


1. Աշխարհի ամենաշոգ վայրը գնվում է ԱՄՆ-ում և կոչվում է մահվան մարգագետին: Այստեղ ամենաշոգ ժամանակահատվածն արձանագրվել է 1913 թվականին, երբ ջերմաստիճանը 56.7 աստիճանի է հասել:

2. Աշխարհի ամենացուրտ վայրը Անտարկտիդայի «Արևելք» կայարանն է, որտեղ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 2010 թվականի օգոստոսին՝  -89.2 աստիճան:

3. Ամենատխուր քաղաքն աշխարհում Չինաստանում է՝ Շանհայը, որտեղ 4 մլն-ից ավել բնակչություն կա:

4. Աշխարհի ամենաքիչ բնակչություն ունեցող քաղաք-պետությունը Վատիկանն է՝ իր 842 բնակչով, որոնցից միայն 600-ն են Վատիկանի քաղաքացի:

5. Աշխարհի ամենահարուստ քաղաքը Տոկիոն է:

6. Աշխարհի ամենաաղքատ երկիրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է. այնտեղ յուրաքանչյուր բնակիչ օրական 1 դոլար է ծախսում:

7. Աշխարհի ամենաբարձր կետը Էվերեստի գագաթն է, այն ծովի մակերևույթից 8 848 մետր բարձրության վրա է գտնվում:

8. Աշխարհի ամենացածրադիր կետը Չելենջերի անդունդն է՝ 10.916 մետր խորության վրա:

9. Աշխարհի ամենաշատ լուսանկարվող օբյեկտը Գուգենհայմա թանգարանն է:

10. Աշխարհի ամենախոնավ վայրը հնդկական  Մաուսինրամ գյուղն է, որտեղ օրինակ՝ 1985 թվականին 2500 մմ տեղումներ են գրանցվել:

11. Աշխարի ամենաչորային վայրը Անտարկտիդայի Մակ-Մերդոն է, որտեղ քամու արագությունը հասնում է մինչև 320 կմ/ժ-ի:

12. Աշխարհի ամենաարևոտ վայրը՝ Յումա, ԱՄՆ: Այստեղ օրը 11 ժամ արև է:

13. Աշխարհի ամենաթանկ մեգապոլիսը Սինգապուրն է, որն առաջ է անցել նույնիսկ Տոկիոյից և Լոնդոնից:

14. Ապրելու համար ամենահասանելի մեգապոլիսն աշխարհում Մումբայն է:

15. Աշխարհի ամենահին և մինչ այժմ բնակեցվող քաղաքը Դամասկոսն է:

16. Աշխարհի ամենաշատ այցելություններ գրանցող քաղաքը Լոնդոնն է, որտեղ տարեկան 18 մլն այցելու է գրանցվում:

17. BBC-ի վարկանշային տվյալների համաձայն՝ ամենահանրահայտ երկիրն աշխարհում Գերմանիան է:

18. Աշխարհի ամենաքիչ ճանաչում ունեցող երկիրն Իրանն է:

19. Սուրճի կախվածություն ունեցող ամենա-ամենան Շվեդիան է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի օրական 400 մգ. կոֆեին է օգտագործում:

20. Աշխարհի ամենահեծանվային քաղաքն Ամստերդամն է:

21. Աշխարհի ամենաերկարակյաց բնակչությունն ունի Մոնակոն, որտեղ կյանքի միջին տևողությունը կանանց համար 89, տղամարդկանց համար՝ 85 տարեկանն է:

22. Սիերա Լեոնեյում մարդկային կյանքի տևողությունն ամենակարճն է, որտեղ կյանքի միջին տևողությունը 48 տարեկանն է:

23. Աշխարհում ամենամեծ տարածք ունեցող քաղաքը ավստրալիական Սիդնեյն է:

24. Աշխարհի ամենափոքր շունը Բուն-Բուն է, որի հասակը 10 սմ է, իսկ քաշը 680 գրամ:

25. Carats LUXE Edition Perfum օծանելիքի գինն է 45.000$: Օծանելիքի սրվակը պատրաստված է ոսկուց, իսկ սրվակի գլխին ադամանդ է:

Դիտվել է՝ 47 անգամ

Առնչվող թեմաներ