8 անհավանական փաստ յոգայի մասին

18:12, Փտր 21, 2017


Յոգայի հանրաճանաչությունը այսօր այնքան մեծ է, որ գրեթե յուրաքանչյուր ֆիթնես ակումբ կամ սպորտային դպրոց առաջարկում է սովորել այս հին հնդկական կյանքի փիլիսոփայությունը,- գրում է Mediamag-ը:

Առաջարկում ենք մի քանի հետաքրքրաշարժ փաստ յոգայի մասին.

1. Ամենատարածված թյուր կարծիքը համարվում է այն, որը շատերը կարծում են, թե յոգան կրոն է: Իրականում, դա փիլիսոփայության մի աբողջ խումբ է և ֆիզիկական շարժումների ներդաշնակություն, որոնք մարդուն օգնում են հոգևոր և ֆիզիկական ինքնավստահության մեջ:

2. Յոգան ներառում է սահուն և դանդաղ շարժումները: Ճիշտ կատարման դեպքում այն երբեք վնաս չի պատճառի մարդու օրգանիզմին:

3. Գիտությունը պարզել է, որ յոգան նվազեցնում է անհանգստությունը և բարձրացնում տրամադրությունը:

4. Յոգայով զբաղվողները փաստել են, որ շատ հիվանդություններ առաջանում են սխալ շնչառության դեպքում: Օրինակ, նրանք նշել են, որ միայն ձախ քթանցքով երկար շնչելու դեպքում կարող է առաջանալ աստմա, իսկ հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ է շնչել միայն աջ քթանցքով:

5. Հանգիստ և դանդաղ շարժումները, որը ներառում է նաև մեդիտացիան, դրական ազդեցություն են թողնում աշխատանքի ժամանակ և հանգստացնում մարդու նյարդային համակարգը: Ազդում է թոքերի և մարսողական համակարգի ճիշտ աշխատելու վրա:

6. Յոգայով զբաղվելը բարձրացնում է ուշադրության համակենտրոնացումը և զարգացնում է ուղեղը:

7. Ամերիկացի զինվորները առավոտյան մարզանքի փոխարեն զբաղվում են յոգայով: Ռուսաստանում յոգան օգտագործում են՝ տիզերագնացներին, փրկարարներին, ջրասույզներին և հետախույզներին պատրաստելու համար:

8. Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ յոգայով զբաղվել են ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև Հարավային Ամերիկայի շատ հին քաղաքակրթություններում:

Դիտվել է՝ 37 անգամ

Առնչվող թեմաներ