Բացառիկ տեսանյութ. մեկ տեսահոլովակում՝ 45 տարիների 45 օսկարակիր ֆիլմերի եզրափակիչ տեսարանները

15:04, Փտր 21, 2017


Ցանցում հայտնվել Է հոլովակ, որում միավորել են այն 45 ֆիլմերի եզրափակիչ տեսարանները, որոնք «Օսկար» մրցանակի են արժանացել 1970 թվականից մինչեւ մեր օրերը: Տեսանյութը հրապարակված Է Vimeo-ի Room 237 ալիքում:

Յուրաքանչյուր տասնամյակ ներկայացված Է մի քանի կինոնկարով: Մոնտաժում հայտնվել են նաեւ այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Տիտանիկը», «Ֆորեսթ Համփը», «Կնքահայրը», «Գառների լռությունը» եւ «Բերդմենը»: Տեսագրությունն ուղեկցվում Է «Լուսնի լույսը» ֆիլմից Նիկոլաս Բրիթելի The Middle of the World կոմպոզիցիայով:
Այս տարի «Օսկար»-ի հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Լոս Անջելեսում:

 

 

Դիտվել է՝ 64 անգամ

Առնչվող թեմաներ