Գիտնականները գտել են գլխավոր տարբերությունը տղամարդկանց եւ կանանց ընկերության միջեւ

14:25, Փտր 21, 2017


Բրիտանացի գիտնականները նշել են տղամարդկանց եւ կանանց ընկերության  գլխավոր տարբերությունը: Ուսումնասիրության մասին Գիտության զարգացմանն աջակցման ամերիկյան ասոցիացիայի ամենամյա ժողովում պատմել Է դրա առաջատար հեղինակՌոբին Դանբարը՝ Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա), տեղեկացնում Է The Guardian-ը:

Գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց ընկերությունը կարող Է պահպանվել միայն այն դեպքում, եթե նրանք միմյանց հետ շփվում են անմիջականորեն: Կանանց դեպքում, ընդհակառակը, նման հարաբերությունները կարող են պահպանվել նաեւ միմյանցից հեռու: Դրա համար բավական Է, որ նրանք հաղորդակցումը պահպանեն ցանցում կամ հեռախոսով կանոնավոր շփվելու օգնությամբ:
Գիտնականներն իրենց եզրակացություններին հանգել են, վերլուծելով երեսուն բարձրդասարանցիների ընկերական հարաբերությունները: Ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նախկին դպրոցականները մեկնել են տարբեր տեղեր: Մասնագետները պարզել են, թե նրանք ընկերներից ում հետ են շարունակել շփումը դպրոցն ավարտելուց ինը կամ տասնութ ամիս անց:
Դանբարի կարծիքով՝ կանայք ավելի ընտրողաբար են մոտենում ընկերներ ընտրելուն այն դեպքում, երբ տղամարդիկ դրան ավելի պարզ են վերաբերվում:
Հեղինակների ուսումնասիրությունը, նրանց խոսքով, մատնանշում Է ընկերության գենդերային առանձնահատկությունների առկայությունը:
Դիտվել է՝ 26 անգամ