Արման Թաթոյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

22:10, Փտր 17, 2017


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենի և կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի հատուկ հանձնարարությամբ դեսպան Էնն Լամմիլայի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կարգավորումներն ու այդ օրենքի կիրարկման համար նախատեսված առաջիկա ծրագրերը:

Դեսպանն իր հերթին, կարևորելով Պաշտպանի գործունեությունը, իր պատրաստակամությունն է հայտնել ընդլայնելու երկու հաստատությունների միջև փոխգործակցության շրջանակները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ երկուստեք առաջնահերթություն ներկայացնող մի շարք  ոլորտներում համատեղ միջոցառումներ ու ծրագրեր կազմակերպելու և իրականացնելու միջոցով:

Դիտվել է՝ 36 անգամ