Հայ արիներն Արարչական տոնը նշեցին Երեւանում եւ Ջավախքում միաժամանակ

23:41, Փտր 13, 2017


Փետրվարի 13-ին, ինչպես Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը նշեցին Հայոց Ջավախքում:

Մինչ տոնական արարողությանն անցնելը՝ ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները գաղտնածես անցկացրեցին, որից անմիջապես հետո վառեցին սրբազան կրակը՝ սկսելով միջոցառման բաց ծիսական մասը, որին մասնակցեցին նաեւ ՀԱՄ քրմական դասի առաջադրած քրմի թեկնածուները:

Ծիսական արարողություններին մասնակցեցին նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ Գերագույն Խորհրդի մի շարք անդամներ: Հայ արիները առաջնորդը եւս փառաբանեց Տիեզերքի Արարչին՝ Հայ Տեսակի, Հայկական Տիեզերաշխարհի եւ Բնաշխարհի արարման համար եւ հայտնեց հայ արիականների կամքը՝ վերատիրելու Արարչակնիք եւ Աստվածաշունչ Հայկական Լեռնաշխարհը, որտեղ վերստին տեղի կունենա հայության համախմբումը եւ տիեզերագեն առաքելության վերականգնումը

Այնուհետեւ կրակի շուրջ գինեձոն, երգ ու պար, տոնախմբություն սկսվեց, որի կազմակերպիչներրը ՀԱՄ Ջավախքի կառույցի պատասխանատուներն էին:

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Տիեզերքի Տիրոջը՝ Ամենայն Ստեղծիին եւ Ակունքի Արարողին՝ Արարչին… Ում արարած մարդիկ ԱրէգԱկ-ի խորհուրդ կրակներով ընդառաջ գնացին Նրան՝ իրենց սերն ու նվիրվածությունը, անսահման երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Ըստ այդմ էլ հայ արիականների մի խումբ ծիսական արարողակարգ անցկացրեց քաղաքամայր Երեւանում՝ Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի արձանի մոտ՝ փառաբանելով Զորավոր Աստծուն, ով Արարչի, ապաեւ՝ Հայր Արայի Հրաշագործության տոներից հետո վիշապաքաղությամբ կապահովի Գարնանատոնը՝ Բնության Բնական Տարեփոխությունը՝ ձմռան ցրտից ջերմություն ու վերազարթոնք բերելով բոլորիս

Հ.Գ. – Հայաստանյայց առաքելական եկեղեցին կրկին փորձում է համոզել, որ Տրնդեզն անեն ոչ թե ամսի 13-ին, այլ՝ 14-ին, եւ փորձում է վերստին Տիեզերքի Արարչի տոնը վերածել Քրիստոսի հերթական մի տոնակատարության՝ կրակի խորհրդին բոլորովին այլ մեկնություն տալով: Իրականում՝ տոնն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան եւ ավարտվում է հաջորդ օրը՝ 14-ին: Եվ հայերը ինչպես այդպես էլ նշում են ավանդական տոնը՝ Արարչի՛ տոնը, թռչում են մե՜ծ, դեզ կրակի վրայով, զորություն խնդրում Արարչից, խինդով լցվում, նոր գարուն մաղթում միմյանց ու պատրաստվում Հայոց Ամանորին:

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

13.02.2017թ.

Դիտվել է՝ 59 անգամ