ՄԻՊ-ի ներկայացուցիչները այցելել են հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին

19:26, Փտր 13, 2017


«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի պահման պայմանների եւ առողջության պահպանման իրավունքի շարունակական ուսումնասիրության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝  բժիշկը, փետրվարի 13-ին եւս մեկ չհայտարարված այց են կատարել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Սարգսյանի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրա պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը:

Ա. Սարգսյանի հիվանդության պատմագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 9-ից 13-ը ներառյալ առկա են բժշկի այցելության եւ Ա. Սարգսյանի կողմից բժշկական օգնությունից հրաժարվելու  վերաբերյալ գրառումներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է Ա. Սարգսյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման հարցով քննարկման ընթացակարգ:

Դիտվել է՝ 11 անգամ