Նավթի համաշխարհային գները նվազում են

13:19, Հնվ 9, 2017


Լոնդոնի  և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին հաղորդում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները նվազել են 0.44%-ով՝ հասնելով մեկ բարելը 53.75 դոլարի: 

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0.33 տոկոսով` հասնելով մեկ բարելը 56.91 դոլարի:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange)  ամերիկյան  ֆյուչերսային  բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է  առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական  միավորներով` NYMEX-ի` նավթի,  գազի, պլատինի, պալադիումի,  էթանոլի, ածխի,  էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի` ոսկու,  արծաթի, պղինձի, ալյումինի ուղղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան  համաշխարհային ֆինանսական  ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Դիտվել է՝ 11 անգամ