Փաստաբանի կատարած գործողություններն առերևույթ շահերի բախում է

17:55, Դկտ 21, 2016


Ազգությամբ հայ, ռազմական բժիշկ Աշլի Մինասը հայտնվել է անելանելի վիճակում մի քանի տարի է նա չի կարողանում պաշտպանել Հայաստանում իր ունեցվածքը՝ նրա դրամական և գույքային միջոցները դրված են արգելանքի տակ։ Սակայն ամեն ինչի մասին նախ հերթականությամբ։ 1990-ական թվականներին  Աշլի Մինասը գալիս է Հայաստան և երկրի տարբեր քաղաքներում՝ այդ թվում նաև Երևանում, հիմնադրում է Մինասյան բժշկական կենտրոններ։

Երևանում հիմնադրված Մինասյան բժշկական կենտրոնի հիմնադիր է հանդիսանում Աշլի Մինասի ազգությամբ նիգերիացի կինը՝ Ֆլորա Մինասը։ Մոլդովական 43 հասցեում գտնվող  Մինասյան բժշկակական կենտրոնի շինության գույքի ֆինանսական մասն ամբողջությամբ վճարել է Աշլի Մինասը և այն հանդիսացել է «Մինասյան բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի գույքը առնվազն 2007թ.դրությամբ։

Այսինքն՝ այդ գույքը համարվել է Ֆլորա և Աշլի Մինասների համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույք, սակայն 2008թ․զույգը որոշում է ամուսնալուծվել։

Նրանք  ամուսնացել էին Նիգերիայում և 2008թ․ փետրվարին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ամուսնալուծվել է:

Այդ ընթացքում Աշլի Մինասի կյանքում հայտնվում է մեկ ուրիշ կին՝ Արմինե Պողոսյանը, ով փաստաբան Լուսինե Սահակյանի մորաքրոջ աղջիկն է։

Սակայն առանց Մինասների ամուսնալուծության մասին վկայական ունենալու և առանց ԶԱԳՍ-ի մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու Լուսինե Սահակյանի մորաքրոջ աղջկա և Աշլի Մինասի ամուսնությունը գրանցվում է Երևանի քաղաքի Արաբկիր համայնքի ԶԱԳՍ-ում։ Ստացվում է, որ Նիգերիայում գրանցված ամուսնական զույգին ամուսնալուծել է Հայաստանի դատարանը։ Այդ ժամանակ սույն գործով Աշլի Մինասի շահերը ներկայացրել է Լուսինե Սահակյանի տեգրը՝ Արամազդ Կիվիրյանը, ով 2011թ․ դրությամբ, ինչպես փաստաթղթերում է երևում ստանձնած է լինում Աշլի Մինասի շահերի պաշտպանությունը։ Ամուսնալուծվելուց հետո մինչև 2013թ․ Աշլի Մինասն ու Ֆլորա Մինասը բաժանում են համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված շարժական և անշարժ գույքը։ Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ըստ վճռի՝ գրում է Ֆլորա և Աշլի Մինասների համատեղ գույքը կիսելու մասին հաշտության համաձայնությունը, որը և վավերացնում է Հայաստանի դատարանը։ Այս վճիռը կայացվում է այն ժամանակ, երբ արդեն Արմինե Պողոսյանի և Աշլի Մինասի միջև կա գրանցված ամուսնություն։ 2013թ. Աշլի Մինասի փաստաբան Արամազդ Կիվիրյանը ավարտելով իր վստահորդի հետ աշխատանքը, այս անգամ ստանձնում է Աշլիի երկրորոդ կնոջ Արմինե Պողոսյանի շահերի պաշտպանությունը և հայց է ներկայացնում դատարան՝ պահանջելով Արմինե Պողոսյանին ճանաչել Աշլի Մինասի գույքի նկատմամբ համասեփականատեր՝  խոսքը գնում այն գույքի մասին, որը ձեռք էր բերվել Ֆլորայի և Աշլիի համատեղ կյանքի ընթացքում, իսկ այնուհետև բաժանվել էր նրանց միջև։

Դատական նիստերի ընթացքում Արամազդ Կիվիրյանը սկսում է վիճարկել, իր իսկ կողմից կազմած հաշտության համաձայնագրի որոշ կետեր, որը կնքվել էր Ֆլորա և Աշլի Մինասների միջև։ Փաստաբանին հաջողվում է հասել է նրան, որ Արմինե Պողոսյանը դառնա համասեփականատեր։

Սակայն Արմինե Պողոսյանի և Աշլի Մինասի համատեղ կյանքը տևել է մինչև 2013թ։ Նշենք, որ փաստաբան Արամազդ Կիվիրյանի կատարած գործողություններն առերևույթ շահերի բախում է, քանի որ նույն գույքի նկատմամբ գործում նա պաշտպանել է հակառակ կողմերի։ Այս երևույթը արգելված է ՀՀ փաստաբանության մասին օրենքով, ինչպես նաև փաստաբանի վարքագծի կանոնագրքով։

2016թ․ հոկտեմբերի 14-ին Աշլի Մինասի փաստաբան Սեդա Սաֆարյանը վճռաբեկ բողոք է ներկայացնում, որտեղ հայտնում իր անհամաձայնությունն առ այն, որ Արմինե Պողոսյանը չի կարող համարվել համասեփականատեր այն գույքի նկատմամբ, որը ձեռք է բերվել Աշլի Մինասի առաջին ամուսնության ընթացքում։ Սակայն Վճռաբեկ դատարանը ընդամենը 12 օր հետո հոկտեմբերի 26-ին մերժում է բողոքի ընդունումը վարույթ։ Մերժման մասին որոշումը փաստաբանը ստացել է նոյեմբերի 2-ին։ ՀՀ վճռաբեկ դատարանն առանց պատճառաբանական մասին մերժել է Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել։ Օրեր անց՝ նոյեմբերի 24-ին փաստաբանն ահազանգ է ստանում Մինասյան բժշկական կենտրոնից, որ ինչպես հետագայում է պարզվում Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանը, Արմինե Պողոսյանը վերջինիս եղբայրը Արմեն Պողոսյանը և մի բանալի պատրաստող կոտրելու միջոցով փոխել են Մինասյան բժշկական կենտրոնի մուտքի դռան միջուկը։ Նրանց հետ լինում են չափագրողներ, ովքեր չափագրում են շենքի տարածքը։

Նշենք, որ Մինասյան բժշկական կենտրոնը գտնվում է ԴԱՀԿ-ի կողմից արգելանքի տակ։

Այս առիթով փաստաբանը հաղորդում է ներկայացրեց ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժանմունք։ Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկատվություն ստացանք, որ այս հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր-Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Աշլի Մինասի նկատմամբ Լուսինե Սահակյանի, Արամազդ Կիվիրյանի և Արմինե Պողոսյանի կատարած մութ գործերն այսքանով չի ավարտվում և Ditaket.am-ը կշարունակի հաջորդիվ ներկայացնել հանրությանը։

Հայկ Հակոբյան

 

 

Դիտվել է՝ 1,647 անգամ