Հնարավո՞ր է Հայաստանում փաստաբան սեպարատիստների կողմից փաստաբանների բանանային պալատի ստեղծումը

15:10, Նյմ 21, 2016


Երկար ժամանակ է մտորում եմ մի քանի փաստաբանների հրապարակային գործունեության մասին՝ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի գլխավորությամբ (հնարավոր է մյուսների անունն էլ հիշեմ, եթե խոսքը նրանց հասնի)։

Ու փաստեր կան, որոնց վրա հետադարձ հայացք ես գցում ու պարզում ոչ ցանկալի իրականություն։ Մի իրականություն, որ այս մարդկանց աշխատանքը հնարավոր է ուղղված է Փաստաբանների պալատի կազմալուծմանն ու երկպառակություն մտցնելուն։ Ու միևնույն ժամանակ առերևույթ միջոցներ է ձեռնարկվում փաստաբանության բնագավառում նոր քայլեր կատարող երիտասարդ կադրերին «հոգեորսությամբ» իրենց կողմը ներգրավելու ուղղությամբ։

Սակայն այս մասին մի քիչ մանրամասն։

Այս զույգը տարիներ առաջ շատ «զանցանքներ» է կատարել, որոնք հիմա վիճարկվում են դատարաններում, և որոնց անդրադարձել ենք նախկին հրապարակումներում ։ Բայց այժմ ցանկանում եմ կենտրոնանալ այն փաստերի վրա, որոնք իրականացվում են Փաստաբանների պալատի դեմ։ «Զոհի» հոգեբանությունից այդպես էլ դուրս չգալով՝ նրանք մշտապես փորձում են հեղինակազրկել Փաստաբանների պալատը՝ տալով այնպիսի որակումներ ինչպիսիք են՝ «Փաստաբանների պալատում անառողջ մթնոլորտ է տիրում», կամ սոցցանցերում հրապարակային  իրար հորդորում են զգույշ լինել, թե չէ կարգապահական վարույթ կհարուցեն, կամ, ինչպես օրինակ, Երվանդ Վարոսյանը փաստաբանների պալատը անվանում է «Արման Մկրտումյանի անվան փաստաբանների պալատ» (իբր Պալատը ղեկավարվում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կողմից՝ քանի որ Պալատի նախագահի նորանշանակ առաջին տեղակալը աշխատել է Վճռաբեկ դատարանում), իսկ այս գրառումը կատարող Երվանդը չի մտածում ինքը նույնպես այդ Պալատի անդամ է, ավելին՝ խորհրդի անդամ է, ավելին՝ անդամավճար է վճարում։ Եթե այդ գրառումով փորձ է կատարվում հեղիանակզրկել Պալատը, ապա դա սկսում է հենց իրենից։ Եթե այլ դեպքերում նրանք ուրախանում են, որ քննիչները, դատախազները կամ դատավորները քայլ են անում դեպի փաստաբանություն, ապա Պալատի վարչական աշխատակիցներից մեկն է նշանակվում դատախազության դատական համակարգի կամ քննչական մարմնի ներկայացուցիչ՝ դառնում է աշխարահացունց մի «քրեական հանցագործություն», որը կարող է անդառնալի հետևանքեր ունենալ փաստաբանության ապագայի համար։

Հետաքրքիր է նաև, որ այս «ըմբոստները» տարիներ առաջ պայքարում էին դատական դեպարտամենտը նախկինում ներկայացնող միջին վիճակագրական չինովնիկների դեմ, որոշ տեղեկություններով նաև պատերի տակ հայհոյանքներ ուղարկում միմյանց, բայց այսօր նրանք բացեիբաց շողոքորթում են միմյանց առնվազն սոցիալական ցանցերում։ Մի՞թե նրանք առաջնորդվում են «մենք չունենք մշտական բարեկամներ, մենք ունենք մշտական շահեր» կարգախոսով․ եթե այդպես է, դա նման է քաղաքականության, իսկ քաղաքականությունը բոլորս գիտենք՝ ինչ որակումներ  է ձեռք բերել դարերի ընթացքում։

Մեկ բան էլ է ուշագրավ․ այդ մարդիկ շատ անտնտես են․ իրենց ստեղծագործ միտքը ծառայեցնում են ստատուսագրությանը, այնինչ կարող էին մտքի ուժն ու կորովը ծառայեցնեին օրինակ Արցախի իրավական ճանաչմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Ի դեպ, երբ սկսվեց արցախյան շարժումը Մոսկվան հայերի ազգային ազատագրական պայքարը որակեց որպես սեպարատիզմ՝ անջատողականություն։ Սակայն հայերը առանձնանում էին բռնապետությունից՝ Հայաստանը կեղեքող չարորակ ուռուցքից և ոչ թե խարխլում էին սեփական պետության հիմքերը։ Հիմա մեր զույգն էլ է պայքարում, բայց ո՞ւմ դեմ՝ դեռ ոչ-ոք չգիտի։

Իրենց գործունեությունը մի տեսակ Սերվանտեսի հերոս Դոն -Կիխոտին է նմանեցվում, ով պայքարում էր հողմաղացների դեմ։ Չգիտես՝ ո՞ւմ դեմ են պայքարում իրենց «զոհի» տեղ դնելով․ նախկին խոսնակի՞, Պալատի նախագահի՞, նրա նորանշանակ առաջին տեղակալի՞, թե՞ ուղղակի շենքի քարերի, որտեղ նրանք տեղ չունեն․ ներողություն, ունեն, մեկ աթոռի տեղ ունեն խորհուրդի նիստերի օրերին։  Վերադառնանք անջատողականությանը։ Եթե Հայերը ցանկանում էին անջատվել Խորհրդային Միությունից ու դառնալ անկախ, ապա այս զույգի խունտան[1] ցանկանում է քայքայել, կազամլուծել իր մասնագիտությունը պաշտպանող կառույցը։

Շատերը կհիշեն, երբ նրանց համախոհ և համատեղությամբ Լուսինե Սահակյանի ամուսին Արգիշտի Կիվիրյանին դատում էին, այդ նույն՝ իրենց «կեղեքող» փաստաբանները գնացին ու պաշտպանեցին իրենց գործընկերոջը Արաբկիրի դատարանում։

Հիմա այս մարդիկ, եթե ընդունենք, որ զբաղվում են դասական անջատողականությամբ, ապա նրանք պետք է ունենան նպատակ։ Սակայն ոչ մի տեղ չեն ձևակերպում այդ նպատակը։ Եթե այն մարդիկ, ովքեր այսօր Պալատում են աշխատում և ապահովում են նրանց բնականոն աշխատանքը լավը չեն, ապա նրանք ի՞նչ են առաջարկում։ Կան աշխարհում ընդունված որոշ ձևեր. հուշեմ նրանց, գուցե կողմնորշվեն։

1․ պահանջել Պալատի նախագահի նոր ընտրություններ

2․ պահանջել Փաստաբանների պալատի կազմալուծում

3․ պահանջել նոր փաստաբանական կառույցի ստեղծում (Լուսինե Սահակյանի ղեկավարությամբ թերևս, քանի որ նրանց խաշկերույթների ժամանակ վերջինս սեղանի գլխին է նստում․ Տե՛ս նկարը)

luso

Լուսանկարը Ալեքսանդր Սիրունյանի ֆեյսբուքյան էջից։

4․ ստեղծել Արևմտյան Հայաստանի փաստաբանների պալատ

5․ Դառնալ Փաստաբաննների պալատի վտարանդի կառավարություն/ խորհուրդ ստեղծել

Լավ ինչևէ, դիցուք ընտրեցին այս տարբերակներից որևէ մեկը։ Ի՞նչ կլինի հետո։ Նման դեպքերում պատմությանը հայտնի են բազում բանանային հանրապետությունների ստեղծում։

Ի սկզբանե կանխելով ditaket.am-ի դեմ դատարան մտնելու նրանց ցանկությունը՝ բացատրեմ, որ բանանային հանրապետությունը (անգլ. Banana republic, իսպ. República bananera) եզրույթ է, որով ի սկզբանե կոչում էին Լատինական Ամերիկայի զարգացող երկրները, որոնցում քաղաքական անկայունության և անարդյունավետ գյուղատնտեսական արդյունաբերության պատճառով տնտեսությունը, կրթությունը և ենթակառուցվածքը շատ հետամնաց էին, մեծ կախվածություն կար արտերկրյա կապիտալից, հարաբերականորեն բարձր էր ինֆլյացիան, բյուջեի պակաս կար և ազգային արժույթի անկում: «Բանանային հանրապետություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է ամերիկացի հումորային գրող Օ. Հենրին՝ իր «Թագավորները և կաղամբը» պատվածքների ժողովածուում:

Եզրույթը նեղ իմաստով օգտագործվել է նաև Կենտրոնական Ամերիկայի որոշ երկրների դեպքում, որտեղ տնտեսության և քաղաքականության վրա մեծ ազդեցություն է գործել և շարունակում է գործել ամերիկյան «Չիկիտա» մրգային ընկերությունը (մասնավորապես՝ կազմակերպել է մի քանի ռազմական միջամտություններ՝ ներառյալ ներխուժումը Գվատեմալա, և մեծ քանակությամբ պետական հեղաշրջումներ):

Ժամանակակից լեզվում «բանանային հանրապետություն» արտահայտությունը նշանակում է երկիր՝ ծախու կառավարությամբ, կործանված տնտեսությամբ, մեծ արտաքին պարտքով, կոռուպցիայով և չինովնիկների կաշառակերությամբ, աշխատանքի ցածր վարձատրությամբ և աղքատության շեմից այն կողմ գտնվող բնակչության մեծ քանակությամբ:

Այժմ կարելի է կարծել, որ վաղուց սպառվել են այն մեթոդները, որոնք կարող են իրենց հաջողություն բերել։ Իսկ այն րոպեական հաջողության հաճույքը, որ երբեմն վայելում են, աշխատում է միայն իրենց դեմ, քանի որ դրանով նրանք ցույց են տալիս իրենց այն դեմքը, որ թաքցնում են դատական նիստերի ընթացքում փաստաբանների համար հատկացված սեղանների հետևում։ Իսկ օրինակները հրապարակային են և բաց։

Գուգլը որոնողական համակարգը չի հիշում որևէ դատական գործ, որ քաղաքական որակում է ստացել, գրանցեն հաջողություններ՝ սկսած Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործից։

Ինչևէ փաստաբանական երկվությամբ տառապող մեր լանդորիկներին թողնենք իրենց լրագրողափաստաբանական խաշկերույթների կիզակետում ու կինոթատրոնի մեջտեղում նստած՝ հետևենք այս լայքաքոմենթացմանը, որը թույլ կտա նոր զարգացումներ ի հայտ բերել։

 

[1] Խունտա- զինվորականների խումբ, որն իշխանության է ցանկանում գալ բռնի ճանապարհով իրականացված հեղաշրջման արդյունքում և որպես կանոն իրականացնում է բռնապետական կառավարում` տեռորի ճանապարհով:

Հայկ Հակոբյան

Դիտվել է՝ 1,509 անգամ