NASA-ն ցուցադրել Է Մերկուրիի «Մեծ հովտի» տեսագրությունը

13:27, Նյմ 18, 2016


NASA-ն ներկայացրել Է տեսանյութ, որտեղ ցուցադրված Է Մերկուրիի «Մեծ հովտի» եռաչափ տեղագրական քարտեզը: Երկրաբանական գոյացության լայնությունը հասնում Է 400 կիլոմետրի, իսկ խորությունը՝ երեք կիլոմետրի:

«Մեծ հովտի» կառուցվածքը բացատրվում Է Արեգակի գործողության ներքո Մերկուրիի չափերի կրճատմամբ: Տեսահոլովակն օգտագործում Է այն տվյալները, որոնք ստացվել են MESSENGER (MErcury Surface, Space ENvironment, GEochemistry, and Ranging) առաքելության կողմից:

Դիտվել է՝ 36 անգամ