Իրանի համար նշանակություն չունի՝ ով կդառնա ԱՄՆ-ի հաջորդ նախագահը. Ռոուհանի

11:17, Սպտ 23, 2016


Իրանի համար կարեւոր չԷ՝ ով կհաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին, սեպտեմբերի 22-ին հայտարարել Է երկրի նախագահ Հասան  Ռոուհանին:

«Մենք ընտրություններին հետեւում ենք ամբողջ աշխարհում, ոչ միայն ԱՄՆ-ում»,- ասել Է նա Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում:

«Մեզ համար կարեւոր չԷ՝ ով կընտրվի ԱՄՆ-ում, որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում: Մեզ համար ամենակարեւորը մեր ազգային շահերն են»,- հավելել Է Ռոուհանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է՝ 46 անգամ