Իսկ 90-ականներին դժվար էր դպրոց գնալը…

10:47, Սպտ 1, 2016


Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի մեկին ընդառաջ այս պատմությունն եմ հիշում: 7-ամյա աղջնակը դժվար 90-ականներին առաջին դասարան էր գնալու: Ծնողները գնել էին ամենաանհրաժեշտ պարագաները, բայց գումարը սուղ էր՝ տեղավորվում էին հնարավորության սահմանում: Աղջնակը մայրիկի ականջին փսփսաց, որ ինքն այդ սեւ կոշիկն է ուզում: Գնապիտակին նայելուց հետո՝ տուն եկան առանց դրանք գնելու: Սեպտեմբերի մեկին աղջնակն աչքերը բացեց ու տեսավ, որ պահարանի դիմաց հենց այդ կոշիկներն են դրված: Երեխան աչքերին չէր հավատում: Մի քանի անգամ տրորեց աչքերը, բայց չէ կոշիկները տեղում էին: Շտապեց հագնել դրանք ու ծնողների ձեռքը բռնած արագ դպրոց գնաց: Հայրիկն ու մայրիկն անսահման հպարտ էին՝ դպրոցական բալիկ ունեին: Հանկարծ աղջնակը տեսավ, որ հոր ձեռքին ամուսնական մատանու սպիտակ հետքն է երեւում, իսկ մատանին չկար: Հիշեց գնապիտակն ու իր հագի կոշիկները, որոնք սկսցեին խամրել ու ցավեցնել արտասվելու աստիճան:

Անհայտ լրագրողի հուշերից

Դիտվել է՝ 819 անգամ