Metallica-ն կթողարկի վերջին ութ տարվա ընթացքում առաջին ստուդիական ալբոմը

13:20, Օգս 19, 2016


Metallica ամերիկյան ռոք-խումբը օգոստոսի 18-ին սինգլ Է ներկայացրել վերջին ութ տարվա ընթացքում առաջին ստուդիական ալբոմից: Ինչպես հաղորդում Է խմբի պաշտոնական կայքում, To Self-Destruct անվանումը կրող սկավառակը լույս կտեսնի նոյեմբերի 18-ին:

«Մենք գիտենք, որ դա շատ ժամանակ խլեց, բայց այսօր մենք հպարտությամբ ենք ներկայացնում երկար սպասված Hardwired-ը To Self-Destruct ապագա ալբոմից»,- ասված Է հաղորդագրության մեջ: 

Խմբի տասներորդ ստուդիական ալբոմում, որի ռելիզը կկայանա Blackened Recordings լեյբլում, տեղ կգտնի 12 թրեք: Hardwired-ի տեսահոլովակը խումբը հրապարակել Է YouTube-ի իր ալիքում:

Metallica-ի նախորդ, իններորդ ալբոմը՝ Death Magnetic-ը, թողարկվել Է 2008 թվականին: Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան (RIAA) պաշտոնապես այն երկու անգամ պլատինե Է ճանաչել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Դիտվել է՝ 38 անգամ