Լևոն Մկրտչյանը դիմել է մարզպետներն ուստարվա մեկնարկին ծնողների համար ավելորդ ֆինանսական խնդիրները բացառելու վերաբերյալ

15:25, Օգս 18, 2016


ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ հանրային դժգոհություն հարուցող երևույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում դրամահավաքության արատավոր դրսևորումները և ծնողների համար ավելորդ ֆինանսական խնդիրները բացառելու վերաբերյալ: Հատկապես հարկ է հաշվի առնել ծնողների կամքը դպրոցական համազգեստ սահմանելիս՝ պահպանելով դասական համադրությունը և խուսափելով անհարկի պարտադրանքներից»:

ԿԳ նախարարը նույնաբովանդակ հանձնարարական է տվել նախարարության ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին:

Դիտվել է՝ 82 անգամ

Առնչվող թեմաներ