iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալը կրկին կրճատվել Է

16:03, Հլս 27, 2016


 Միացյալ Նահանգների Apple կորպորացիան պատմության մեջ երկրորդ անգամ իր iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալների նվազում Է արձանագրել: Այս մասին Է վկայում ընկերության՝ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել Է հուլիսի 26-ին։

Նշված ժամանակահատվածում, որն ավարտվել Է հունիսի 25-ին, վաճառվել Է շուրջ 40,4 միլիոն սարք, հասույթը կազմել Է 42,36 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 7,8 միլիարդ դոլար: Բոլոր երեք ցուցանիշներին Էլ անցած ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ ցուցադրել են նվազում: Այն ժամանակ Apple-ին հաջողվել Է իրացնել 47,5 միլիոն iPhone սմարթֆոն, ընկերության  հասույթը կազմել Է 49,6 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 10,68 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Դիտվել է՝ 91 անգամ

Առնչվող թեմաներ