Պավել Մանուկյանն ու որդին վիրահատվում են

08:58, Հլս 27, 2016


Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են։ Այս մասին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց:

Պավել Մանուկյանի ու որդու կյանքին վտանգ չի սպառնում:

Հուլիսի լույս 27-ի գիշերը պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է, և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: Խորենացու փողոցում հավաքվածների մեջ սուտ լուրեր տարածվեցին՝ իբր Պավել Մանուկյանը մահացել է:

Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են: