Ի՞նչ է ապոստիլը, ո՞ր փաստաթղթերը և ի՞նչ ընթացակարգով են ենթակա ապոստիլով հավաստման

12:26, Հնս 28, 2016


Ապոստիլով հավաստվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

Ապոստիլով հաստատման փաստաթղթերի ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի հիման վրա. Դրանք են՝

  • «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերը կամ պատճենները, նոտարի կողմից տրված վկայագրերը, նոտարի կողմից վավերացված թարգմանությունները,
  • քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված` ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաստաթղթերը,
  • քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված՝ ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաստաթղթերը,
  • դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերը,
  • դատարանների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակները:

 

Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են վերը նշված կոնվենցիայի անդամ երկրներ: Ապոստիլ չի դրվում այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած՝ ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաև Բուլղարիա, Լիտվայի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ:

Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով:

Ապոuտիլ դնելու դիմումները քննարկվում են և ապոuտիլ դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից:

Ապոuտիլ դնելու համար անձը (ընդ որում ապոuտիլ դնելու համար կարող է դիմել նաև ոչ փաստաթղթի հասցեատերը) նախարարություն է ներկայացնում`

  • դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոuահամարը (դրա առկայության դեպքում), ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթերի անվանումները,
  • ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը,
  • ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր (ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ:)` ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական անդորրագրով:

Փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո երկու աշխատանքային oրվա ընթացքում: Փաuտաթղթի վրա ապոuտիլը կարող է դրվել նաև դիմումը նախարարություն մուտք լինելու օրվանից հետո մեկ աշխատանքային oրվա ընթացքում ապոստիլ դնելու համար, բացի պետական տուրքի գումարից, գանձվում է նաև լրացուցիչ արտաբյուջետային վճարը՝ 8000 ՀՀ դրամ՝ ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար

ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1,289 անգամ