Դպրոցի տնօրենների ընտրությունը կլինի բաց՝ դիտորդների, լրագրողների մասնակցությամբ

16:50, Հնս 23, 2016


Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումնրից մեկում՝ սահմանելով կարգ, ինչը հնարավորություն կտա գործնականում անխոչընդոտ ապահովելու հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների մասնակցությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրությանը՝ ապահովելով տնօրենի ընտրության գործընթացների մասին հանրության իրազեկում: Հստակեցվել է, որ դիտորդի կարգավիճակով տնօրենի ընտրությանը կարող են մասնակցել երեխայի իրավունքներով զբաղվող և կրթության ոլորտում փաստացի գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սահմանվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Որոշումը կնպաստի պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովմանը: Արդյունքում՝ կկանոնակարգվեն հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ որպես դիտորդների, գրանցման և ընտրության գործընթացին նրանց մասնակցության հետ կապված հարաբերությունները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրությունների թափանցիկությունը, քանի որ հաճախ դժգոհություններ են հնչում այս ընտրական գործընթացների կապակցությամբ:

Այսօրվա նիստում Կառավարությունը հաստատել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և ուսանողներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ՀՀ աշխատաշուկայի պահանջներից ելնելով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ այսօր վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն եւ կա հստակ վարչապետի հանձնարարականը. հաշվի առնելով նաև այս հարցի սոցիալական ուղղվածությունը և միջին մասնագիտական կրթական հաստատություններում անվճար տեղերի կարևորությունը, առաջարկվել է առողջապահության նախարարության հետ հարցը վերջնական քննարկել: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կա նաև վարչապետի հանձնարարականնընդհանրապես վերանայել քոլեջային միջին մասնագիտական կրթական համակարգի մասնագիտական խորացվածության հիմնավորումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ առողջապահության ոլորտում անվճար տեղերի հատկացման գծով լուրջ քննարկման անհրաժեշտություն կա և հորդորել է բոլոր գերտեսչություններին ևս մեկ անգամ քննարկել հարցը:

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ներդրումների կատարման համար ժամկետը երկարաձգելով մինչև 2019 թվականը:

Դիտվել է՝ 113 անգամ