Թուրքիայի հայ համայնքի անդամները պատրիարքարանի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել

13:10, Հնս 23, 2016


Թուրքիայի հայ համայնքի անդամները բողոքի ցույց են կազմակերպել Պոլսո Հայոց պատրիարքարանի առջև` պահանջելով պատրիարքի ընտրություններ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Բողոքարարաների շարքում են եղել Օրթաքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսքենդեր Շահինգյոզը, Քալֆայան որբանոցի հիմնադրամի ղեկավար Դիանա Քամփարոսյանը, գրող Ժակլին Չելիքը, ատամնաբույժ Թաթյո Բեբեքը և այլոք: Նրանք պատրիարքարանի դիմաց սև պսակ են թողել «Ուզում ենք ընտրել մեր պատրիարքին» գրությամբ:

«Մենք իրական պատրիարք ենք ուզում, և հենց մենք ենք նրան ընտրելու: 555 տարի ինչպես եղել է, այդնպես էլ պետք է շարունակվի»,- ասել է Ժակլին Չելիքը: