Իմ անունը կարևոր է ազգապահպանման համար

12:11, Հնս 23, 2016


Մեր պապերը, իրենց զավականերին անուններ ընտրելիս գրեթե մշտապես առաջնորդվել են հիմնականում երկու սկզբունքով․ իրենց հայրերի ու մայրերի կամ պապերի ու մամերի անուններով, և մյուս տարբերակը` ներշնչվում էին հայ  ու համաշխարհային գրականության կամ պատմական կերպարներով։ Մարդիկ ժամանակին ներշնչվում էին այնքան, որ իրենց ժառանգներին անվանակոչում էին իրենց սիրած կերպարներով՝ օրինակ Ամալյան, Կամիլա, Ջուլիետ, Ասպրամ, Փառանձեմ։ Երևի տղամարդիկ (ովքեր հիմնականում անվանակոչում են իրենց զավակներին) սիրահարվում էին իրենց գրական կերպարին, նոր շունչ էին տալիս ու դրանով ապրեցնում այդ ստեղծագործությունը ու այդ կերպարին ու այդչափ կենդանի դարձնում նրան։ Հանում են գրքերի էջերից ու դարձնում հասարակության ու մեր կենցաղի մասինկը։

Մենք բոլորս էլ մեր շրջապատից բազում օրինակներ կարող ենք պատմել ու հիշել։ Այժմ մեր սերունդը ու մեզանից ավելի կրտսերները ծնող դառնալիս մեծիմասամբ առաջնորդվում են տարբեր ու իմ կարծիքով մտահոգիչ սկզբունքներով։ Մեկը անվանակոչում է իր զավակին օճառային օպերայի՝ ասել կուզի սերիալների կերպարների անուններով, մյուսը՝ իր առաջին սիրո անունն է տալիս իր զավակին (հիմնականում կրկին տղամարդիկ) ու դրանով թեկուզ մտովի հարված հասցնում ընտանիքի կայունությանը (քանի որ անընդհատ իր աչքի առջև կանգնած է մարդ ով կրում է մեկ այլ կնոջ անուն)։ Հանդիպում են դեպքեր, երբ զավակները անվանակոչվում են «թիթեռի կյանք ունեցող» կամ ունեցած երգչի անունով և այլն և այլն։ Այսնիքն՝ մենք հեռանում ենք այն իրականությունից, որը ստեղծել է մեր աշխարհն ու երկրագունդը, մեր հավատալիքներն ու կյանքը։ Մենք մի պահ հեռացել ենք այն ամենից ինչի ենթագիտակցական կրողն ենք բոլորս։ Եթե ժամանակին պետականության բացակայության տարիներին ավելի հայկական անուններ էինք հանդիպում` հիմա բազմաթիվ են արևմտյան նորահայտ անունները` Միլենա, Մալենա, Էլեն, Ալեքս, Միկա (ոչ թե Միքայել՝ չնայած որ կրկին արտասահմանյան է), Գրիգ (ոչ թե Գրիգոր)։ Ազգային գաղափարախոսության ունենալուց հետո շատ  կարևոր է մեր սերունդների հայկական անվանակոչումն ու դաստիարակությունը։ Իսկ անունը մարդու մասին շատ բան է ասում․․․

Հայկ Հակոբյան

Դիտվել է՝ 406 անգամ

Առնչվող թեմաներ