Վրաստանը խորհրդային ռազմական տեխնիկան կփոխարինի ԱՄՆ-ի սպառազինություններով

15:38, Մայիս 25, 2016


Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել խորհրդային ռազմական տեխնիկայի օգտագործումից եւ մշտական ռեժիմով բանակցություններ է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու շուրջ: Այդ մասին, մայիսի 25-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն:

«Դա մշտական գործընթաց է: Մենք ցանկանում ենք նորացնել ռազմական տեխնիկան: Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ հրաժարվել խորհրդային արտադրության տեխնիկայից, որի պահպանումը եւ հետագա շահագործումը դժվարացել է դրա հնության ու եւս մի շարք բոլորին հայտնի պատճառներով: Բայց մենք չենք կարող դա միանգամից անել, դա աստիճանական գործընթաց է: Դրա համար մշտական աշխատանք է կատարվում: Գլխավորն այն է, որ այդ ուղղությամբ միշտ առկա է ԱՄՆ-ի պատրաստությունը»,-հայտարարել է Քափանաձեն:

Դիտվել է՝ 106 անգամ