Սերժ Թանկյանը նոր երգ է հրապարակել

14:52, Ապր 22, 2016


«Սիսթեմ օֆ ը դաուն» խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին հրապարակել է նոր կատարում։ Սերժ Թանկյանը կատարում է Ռափայել Պատկանյանի «Արի իմ սոխակ» բանաստեղծության խոսքերի հիման վրա գրված Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունը: Երգը հանդիսանում է «1915» ֆիլմի սաունդթրեքը և կատարվում է Լարիսա Ռայանի հետ զուգերգով:«1915» Ֆիլմի ռեժիսորն է Գարին Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 256 անգամ