Լուսինե Սահակյանը փաստաբանական համայնքի խնդիրների մասին ՙբամբասու՞մ՚ է դատախազին

13:24, Մրտ 22, 2016


Վերջերս լրատվամիջոցների գլխավոր հերոս դարձած փաստաբան Լուսինե Սահակյանը մեկ այլ անհարմար իրավիճակում է հայտնվել: Այս անգամ կապված Փաստաբանների պալատի խորհրդի կողմից օրեր առաջ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ: Նրան հայտարարվել է նկատողություն և պարտադրվել ութ ակադեմիական ժամ վերապատրաստում անցնել իր հաշվին փաստաբանի վարքագծի կանոնագրքի թեմայով:

Վարույթը հարուցվել էր այն պատճառով, որ Լուսինե Սահակյանը իր գործընկեր Մարտուն Փանոսյանին անվայել բառեր էր ասել` դավայ ստեից, լակոտ, անասուն բառերով:

Իհարկե, ըստ փաստաբանի իր բառապաշարում չկա նման բառեր, սակայն օրեր առաջ մասնավորապես մարտի 18-ին քրեական գործով դատական նիստի ժամանակ հայտնի փաստաբանը խոսքի է բռնվում մեղադրողի հետ և ՙԱզատություն՚ ռադիոկայանի ուղիղ եթերում տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը

(նյութի աղբյուրը՝ այստեղ, րոպե.վայրկյան 32.43-34.32):

Մեղադրող

-Դեպարտամենտի Արթուրը ասեց ինչ-որ որոշումա կայացվե՞լ:

Լուսինե Սահակյան (Լ.Ս.)

-ՙՆկատողություն՚:

Մեղադրող

-էէէէէէ՞ն

Լ.Ս.

-… որ ասել եմ լակոտ:

Մեղադրող

-լակոտ, հա:

Մեղադրող

-Նրան էլ ե՞ն տվել նկատողություն:

Լ.Ս.

-Նրան հլը պետքա հետո լսեն, ինքը Փարիզում ա:

Մեղադրող

-Դիտավորյալ տենց են արել: Մեկա վերջում դու ասելու ես բա ինքը:

Լ.Ս.

-Չէ իրան էլ կտան: Դու ինչ իրավունք ունես, արա, իմ անձնական կյանք մտնես: Ասել եմ, լավ եմ արել, ինչ որ ասել եմ, մեկը փորձվի գա մտնի քիթս: Չի ծնվել տենց մարդ հլը, որ պատասխան չստանա: Եթե իրան թվումա, որ փաստաբանա վիզը կկախի կգնա, դուք չարաչար սխալվում եք:Ու դուք իրավունք չունեք: Ինքը իրա օրինակով թող գնար դատարան դուք ո՞վ եք: Իսկ փաստաբանական գործունեության հետ կապ ո՞ւնի:

Մեղադրող

-Բացարձակ:

Լ.Ս.

-Իմ կլիենտսա ինքը, դատավորնա, դատախազնա, ի՞նչա:

Այս երկխոսությունը ուշադրության է արժանի այնքանով, որ Լուսինե Սահակյանը հստակ ասում է որ, այո, ինքը օգտագործել է առնվազն լակոտ բառը,այնինչ նա խորհրդի նիստին փորձում էր հակառակն ապացուցել: Այնուհետև. համայնքային խնդիրները բացում է դատախազի առջև: Չենք կարծում, որ այդքան հայտնի ու փորձառու փաստաբանը չիմանար, որ ներհամայնքային խնդիրները չի կարելի դուրս հանել և դրա համար ինչպես ինքն էր ասում դատախազին ՙբանբասելիս՚ կարող էր դիմել դատարան խորհրդի որոշումը ստանալուց հետո: Սա սովորական խոսակցություն չէ: Այլ մի ողջ համայնքի ներքին խնդիրների վեր հանում՝ փաստաբանների դատավարական մրցակիցը հանդիսացող դատախազի առջև: Իսկ սա իր հերթին բերում է նրան, որ իր ներկայացրած համայնքը դառնում է խոցելի:

Տիկին Սահակյանին ուղղակի հիշեցման կարգով անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ դատական նիստերի դահլիճը այն էլ այդքան մեծ աղմուկ հանած գործի շրջանակներում ՙբամբասելու՚ վայր չէ, այն էլ դատախազին:

 

Դիտվել է՝ 1,928 անգամ

Առնչվող թեմաներ