Փաստաբան Լուսինե Սահակյանի նոր արկածները Փաստաբանների պալատում

17:05, Մրտ 9, 2016


Ամիսներ առաջ բոլորիս հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը նոր ու անհարմար իրավիճակում է հայտնվել: Պալատի խորհրդի հերթական նիստի ժամանակ տարաձայնություններ են առաջանում խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանի և հայտնի փաստաբանի միջև:

Վերջինս լքում է խորհրդի նիստերի դահլիճը և դուրս գալիս միջանցք: Մարտուն Փանոսյանը դուրս է գալիս նրա հետևից, որպեսզի հարթի իրավիճակը: Սակայն տեղի է ունենում հետևյալը:

Լուսինե Սահակյանը Մարտուն Փանոսյանին միջանցքում բարձր ձայնով սկսում է նախատել  «Դավայ ստեից… դու չկաս էդքան», երբ վերջինս խնդրում է կոռեկտ գտնվել: Մարտուն Փանոսյանը հավանաբար հանկարծակի գալով կնոջը ոչ սազական արտահայտություններից խնդրում է չգոռալ իր վրա: Սակայն Լուսինե Սահակյանը կրկնում էր դավայ ստեից, դավայ ստեից, սրան մի նայեք:

Լուսինե Սահակյանի բորբոքվածությունը, իհարկե, կարելի էր հասկանալ, եթե նրա ափերից դուրս գալը ուղեկցվեր կնոջը ավելի հարիր արտահայտություններով: Սակայն անսպասելիորեն նա պոռթկաց ու Մարտուն Փանոսյանի վրա գոռալով ասաց. «Դավայ ստեից այ լակոտ»: Հետո վերջում էլ հավելեց «անասուն»: Սրա մասին նաև փաստաբանները մտքեր փոխանակեցին ֆեյսբուքյան ARMENIAN LAWYERS խմբում:

Փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել Լուսինե Սահակյանի և Մարտուն Փանոսյանի նկատմամբ այդ միջադեպի կապակցությամբ:

Մենք խոսում ենք այն Լուսինե Սահակյանի մասին, ով մեկ այլ հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ ամիսներ առաջ իրենց «զոհի» տեղ դրած փորձում էին այսպես ասած պաշտպանվել Փաստաբանների պալատի արդեն նախկին մամուլի խոսնակից:

Երվանդ Վարոսյանն էլ փաստաբանների պալատի խորհրդի կողմից 2015 թվականին երկու անգամ պատասխանատվության է ենթարկվել՝ մեկ անգամ խորհրդի նիստում մեկ այլ խորհրդի անդամին քաշքշելու համար, իսկ մյուս անգամ ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ գրառելու համար (նա գրել էր նաև- ինձանից հղիները լայքադրսևորվում են):

Հետաքրքիր է, որ Երվանդ Վարոսյանը մեկ անգամ էլ աչքի էր ընկել 2013 թվականի սեպտեմբերի 14-ին՝ պալատի նախագահի ընտրության ժամանակ, երբ վեճի էր բռնվել պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանի վստահված անձի հետ: Բորբոքված Երվանդ Վարոսյանը չէր հանգստանում:

Մտածելու տեղիք է տալիս այն իրողությունը, որ նշված զույգը՝ Երվանդը և Լուսինեն, համարվում են խորհրդի անդամներ և իրենք են դատում մյուս փաստաբանների վարքը: Ինչպես պետք է խորհրդի անդամը պահանջի փաստաբանից կոռեկտություն, եթե ինքը կոռեկտ չէ:

Հ.Գ. Փաստաբանների պալատի կայքէջից տեղեկանում ենք, որ կարգապահական այդ նիստը նշանակված է 2016թ. մարտի 10-ին: Մեր լրատվական կայքը կլուսաբանի այս գործը:

Դիտվել է՝ 1,075 անգամ